Հասարակություն

Հրդեհի գործով վաշտի հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. ՔԿ

Հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին Radar Armenia-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդեց վաշտի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին՝ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

ՀՀ քննչական կոմիտեից նաև մեզ հայտնեցին, որ զինվորների կացարանում բռնկված հրդեհի գործով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն. «Թմրաբանական փորձաքննություն է նշանակված, ինչպես նաև նաեւ համալիր փորձաքննություն։ Դա հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակ է հետապնդում»,- ասացին կոմիտեից։

Հայկ Մագոյան