«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: