Փաստաբան Արսեն Բաբայանն օրերս հայտարարել էր, թե Սեդա Սաֆարյանը, 2022թ. սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր՝ հետագայում զբաղվել է փաստաբանությամբ, մասնավորապես, հոկտեմբեր ամսին փաստաթղթեր է ներկայացրել դատարան։ Բաբայանն իր հրապարակմանը կցել էր համապատասխան փաստաթղթեր։
Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է սահմանադրական դատարան, որտեղից պարզաբանել են. «ՍԴ մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը պաշտոնն ստանձնում է ԱԺ նիստում երդում տալուց հետո։
Սեդա Սաֆարյանը, ինչպես նաև Հովակիմ Հովակիմյանը, վերոնշյալ օրենքի համապատասխան, Ազգային ժողովի նիստում երդում են տվել 2022թ. դեկտեմբերի 16-ին, որից հետո ստանձնել են սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Փաստաթուղթը, որը Ձեր կողմից կցվել է հարցմանը և որին հղում է արվում, թվագրված է հոկտեմբերի 3-ով»,- ասված է ՍԴ-ի պատասխանում։
Հայկ Մագոյան