Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում իրականացնելու համար միջոցներ ձեռնարկել։
Ավելի վաղ Վիգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։