ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երկրաշարժից հետո Թուրքիա փրկարարներ ուղարկելու որոշմանը։ Նրա խոսքով. «Ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղեի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում հումանիտար առումով»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի դիրքորոշմանը, նա շեշտել է. «Կարծում եմ, որ ցանկացած հարցի լուծում պետք է լինի համագործակցության միջոցով, եթե երկրները կռվում են իրար հետ, հարցը չի լուծվում։ Մենք հիմա լավ օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է դրական օրակարգով ցույց տանք, որ պատրաստ ենք համագործակցության ու հարաբերությունների լավացման։ Այս պահին ունենք հումանտար աղետ նաև ԼՂ-ում, այնտեղ խնդրի առկայությունը չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարդկայնությունը»։