ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ են այնտեղի գործընկերների հետ։
Ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմակերպվում է պացիենտների տեղափոխումը Հայաստան. «Մինչ այժմ 77 պացիենտ է տեղափոխվել Երևան և ստացել բժշկական օգնություն։ Չեմ կարող ասել, որ սա պարզ և հեշտ գործընթաց է, բայց մենք գործարկում ենք բոլոր միջոցները, որ այն պացիենտները, որոնք կարիք ունեն մասնագիտացված բուժօգնության, տեղափոխվեն Երևան»։