Հասարակություն

Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Արտաշատի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։