Հասարակություն

Վանաձորում արձանագրվել է սպառողական ապրանքների համեմատաբար բարձր գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.1%. այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.2-1.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:

Նշենք՝ 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:

Հայկ Մագոյան