Հասարակություն

Նախորդ տարվա համեմատ 2022 թվականին ավելի քիչ մարդ է ծնվել

Նախորդ տարվա համեմատ 2022 թվականին ավելի քիչ մարդ է ծնվել

ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին ծնելիության ցուցանիշը նվազել է։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ 2022-ին ծնվել է 36․353, մահացել՝ 26․805 մարդ, իսկ 2021-ին 36․623 մարդ ծնվել է, մահացել՝ 34․638-ը։ Ստացվում է, որ 2021 թվականի մահերի ցուցանիշը 7833-ով ավելի է 2022-ի համեմատ։

2022թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնվածների շրջանում կազմել է 111.9 տղա՝ 100 աղջկա հաշվով: 2022թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 135.6%, 2021թ. նույն ժամանակաշրջանի 105.7%-ի համեմատ: 

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական