ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ. «Նոյեմբերին և դեկտեմբերին մենք գերազանցեցինք 2019 թվականի ցուցանիշները։ Հունվարին Հայաստան է այցելել 159 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է 2019 թվականի ռեկորդային ցուցանիշից»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ այս տարի զբոսաշրջության մարքեթինգի համար հատկացվել է սովորականից 5 անգամ ավելի՝ 1 մլրդ դրամ։ Սա նպատակ ունի մեծացնել զբոսաշրջային հոսքը. «Ակտիվորեն իրականացվում է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Ներդրումները կատարվում են Գյումրիում, Ջերմուկում, Գորիսում և այլ համայնքներում»։