Հասարակություն

Ապարանի ճանապարհների ձնամաքրման համար ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա

Ապարանի ճանապարհների ձնամաքրման համար ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր Ապարան համայնքում համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ անձամբ է հետևել ձնամաքրման աշխատանքներին։

Մարզպետարան-համայնքապետարան համագործակցության արդյունքում Ապարանի ավտոճանապարհների մաքրման համար ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա։

Նշենք, որ այս օրերին, հատկապես Ապարան համայնքում, ձյան առատությունն աննախադեպ է, ինչն առաջացրել է ձնամաքրման հետ կապված լրացուցիչ դժվարություններ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական