Հասարակություն

Լոռու մարզի 5 բնակիչներ, այդ թվում՝ 2 երեխա, թունավորվել են շմոլ գազից

Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտանիշներով իրենց մոտ է տեղափոխվել 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչներ են՝ 6-ամյա Գոռ Մ-ն, 54-ամյա Մարինե Մ-ն, 24-ամյա Անժելիկա Դ-ն, 32-ամյա Անուշ Մ-ն և 6-ամյա Արայիկ Ա-ն։ Վերջիններս թունավորվել են տանը շմոլ գազի արտահոսքից։

«Սպիտակ» ԲԿ-ի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում։ Աղբյուրի տեղեկություններով՝ տեղափոխվածներից երկուսը հյուր են եղել, իսկ թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։