Հասարակություն

Եղանակային պայմանների պատճառով ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա,, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:

Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Սիսիան-Սարավան հատվածը և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Լանջիկ-Մաստարա, Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:

Սյունիքի մարզում մառախուղ է։