Հասարակություն

Արագածոտնի մարզում բուք է

Արագածոտնի մարզում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Աշտարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Քաջարանի, Բերդի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:

Արագածի և Չարենցավանի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական