Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման ամբողջ գործընթացն ուղեկցվել է հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, մասնավոր ապահովագրական կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ուստի, հիմնավոր չէ «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ-ի հայտարարությունը, թե հայեցակարգն ընդունելիս անտեսվել են գործարար համայնքի արտահայտած կարծիքներն ու հիմնավորումները, քանի որ նշված հասարակական կազմակերպությունը նույնպես մասնակցել է առողջապահության նախարարության նախաձեռնած տարբեր ձևաչափերով քննարկումներին, բացի այդ` նախագիծը 2 անգամ դրվել է E-DRAFT հարթակում հանրային քննարկման»,- ասված է հայտարարությունում: