Հասարակություն

Նորիկյանը ստանձնել է հրդեհից զոհված զինծառայողներից 13-ի հարազատների ներկայացուցչի կարգավիճակը

Նորիկյանը ստանձնել է հրդեհից զոհված զինծառայողներից 13-ի հարազատների ներկայացուցչի կարգավիճակը

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ստանձնել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպես տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը. այդ մասին տեղեկացրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։

Նրանք պատրաստվում են նաև հանդես գալ մամուլի ասուլիսով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական