ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից Radar Armenia-ն տեղեկացավ, որ թուրք-սիրիական սահմանի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում՝ Մալաթիա քաղաքում 3 հայազգի զոհ կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել։ Տեղեկացանք, որ այսօր մահացել է նաև նրանց մանկահասակ երեխան։
Ըստ պաշտոնական տվյալների Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայազգի զոհերի թիվն այս պահին 7-ն է։
Հայկ Մագոյան