Հասարակություն

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով տրամադրվել են նոր մեքենամեխանիզմներ

Ոռոգման համակարգերի արդիականացում  ծրագրի «Ոռոգման ջրամատակարարման համակարգերը կառավարող կազմակերպությունների և իշխանության մարմինների ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման» 4-րդ բաղադրիչի շրջանակներում 15 ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) համար ձեռք են բերվել՝

Լադա 21214-000-20 (НИВА) մակնիշի թվով 15 բարձր անցանելիության մարդատար ավտոմեքենա, ՈՒԱԶ ֆերմեր 390945-212 մակնիշի թվով 15 կիսաբեռնատար ամենագնաց ավտոմեքենա, EW HOLLAND B80B մակնիշի թվով 5 էքսկավատոր ամբարձիչ։

Ջրային կոմիտեի տեղեկացմամբ՝ ծրագրի վերոհիշյալ բաղադրիչի նպատակն է 15 ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեխնիկական հագեցվածության ապահովումը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև անձնակազմի ուսուցում և հանրային իրազեկվածության բարձրացում։ Ծրագիրն իրականացվում է Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։