Flyone Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ձեռք են բերել հինգերորդ օդանավը։
«Flyone Armenia-ն խոստացածի պես ավելացրել է շահագործվող ինքնաթիռների թիվը ևս մեկ Airbus A320 դասի օդանավով և ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը. մինչև 2023թ․-ի ամառ՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝ Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք:
Այսօր ավիաընկերությունը շահագործում է 5 օդանավ, սակայն տեսանելի ապագայում նախատեսում է համալրել օդանավային պարկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքային աշխարհագրությունն ու ավելացնել ուղևորահոսքերի թիվը»,- հայտնում են ավիաընկերությունից: