Հասարակություն

Ո՞վ է այսօր կալանավորված քրեական հեղինակությունը

ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն, որին մեղադրանք է ներկայացվել։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ կալանավորվածը քրեական հեղինակություն է՝ Ավետիս Քալանթարյանը, որն ավելի հայտնի է «Ապեր» մականվամբ։