Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները:
Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Ապարան, Թալին, Աշտարակ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։