Հասարակություն

Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ն 33 հոգու տեղափոխել է Ղարաբաղից Հայաստան և հակառակ ուղղությամբ

Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ն 33 մարդ տեղափոխել է ԼՂ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ. տեղեկությունը Radar Armenia-ին փոխանցեց «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին։

«Փետրվարի 6-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, հանդես գալով չեզոք միջնորդի դերում, նպաստել է Լաչինի միջանցքով 15 մարդու տեղափոխմանը Հայաստան և 18 մարդու տեղափոխմանը Հայաստանից։ Նրանք համապատասխան կողմերում կմիանան իրենց ընտանիքներին»,- ասաց Զառա Ամատունին։

Հայկ Մագոյան