Հասարակություն

Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին (ԼՈՒՐԵՐ)

Հունվարի 19-ի ողբերգական հրդեհից 2.5 շաբաթ անց հանրության մոտ անպատասխան հարցեր են մնացել. արդյո՞ք զինվորները չէին հասցրել արթնանալ ու մահացել էին իրենց մահճակալների վրա, ինչպես սկզբում հաղորդվեց. ինչո՞ւ հրդեհի ժամանակ չէին այրվել գազօջախն ու փայտյա աթոռակը, բաց, թե փակ է եղել կացարանի ննջասենյակի դուռը...:

«15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասրահում, այսինքն ննջարանի մուտքի դիմաց»,- հարցազրույցում ասել է զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՆԳՆ պաշտոնյան հարցաքննության ժամանակ հերքել է իր հայտարարությունը, թե հրդեհված զորամասում բոլոր զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել:

Աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ: