Հասարակություն

Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։ 

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական