Հասարակություն

Մեկ օրում կաշառակերության երկու դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: