Հասարակություն

Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է

Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի,  Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Բաղրամյանի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Բքի  և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց   լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: