Հասարակություն

Քննարկվել են Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։

Վարուժան Ներսեսյանը Նիկոլաս Լիոնսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։Դեսպանը Լորդ քաղաքապետին է ներկայացրել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային գրավչությունը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և Լեռնային Ղարաբաղի հայության վրա դրա ծանր տնտեսական հետևանքներին։