ՀՀ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները:
Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: