Կառավարման խորհուրդը հավանություն է տվել Վաղարշակ Մատիկյանի թեկնածությանը
Հասարակություն
1 Փետրվարի, 23:49
Փետրվարի 1-ին կայացել է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Վաղարշակ Մատիկյանի թեկնածության քննարկումն էր՝ ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով։
Կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի առաջարկով Վաղարշակ Մատիկյանը համառոտ ներկայացրել է իր կենսագրությունը, պատասխանել կառավարման խորհրդի անդամների հարցերին, ներկայացրել նաև իր տեսլականը կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
Կառավարման խորհուրդը 6 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Վաղարշակ Մատիկյանի թեկնածությանը և առաջարկել ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։
Հետևեք մեզ Telegram-ում