Հասարակություն

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Բուդաղյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի․ Գագիկ Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Սամվել Պողոսյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական