Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Рус Eng

Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Հասարակություն

1 Փետրվարի, 23:34

Փետրվարի 1-ին, ժամը 18:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.): Գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում