Հասարակություն

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել։ Հակահրդեհային կանոնների խախտման պատճառաբանությամբ, այսօրվանից կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը։ Տեսչական մարմինը տոնավաճառի ներսում ստուգումներ է իրականացնում։

«Մալաթիայի» աշխատողները տոնավաճառի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարելով․ որ հացի խնդիր է դա, և տոնավաճառը փակելով, իրենք զրկվում են օրվա ապրուստը հոգալու հնարավորությունից։

Մի խումբ աշխատակիցներ պատրասվում են հանդիպել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ։