Երեկ ձերբակալվել է անորակ զենքի գործով անցնող «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ նշելով, որ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։
Փաստաբանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Դավիթ Գալաստյանը։
Հայկ Մագոյան