Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն օրերս այցելել է հրդեհից տուժած զինծառայողներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս Այրվածքաբանության կենտրոնում այցելել է Գեղարքունիքում տեղակայված N զորամասի զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, տեղում ծանոթացել բուժման կազմակերպման գործընթացին։

Հիշեցնենք, որ հրդեհից տուժած երեք զինծառայողներն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։

Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստից հետո լրագրողի հարցին՝ արդյո՞ք տեսակցել է հիվանդանոցում գտնվող զինվորներին, Ավանեսյանը ասել էր․ «Գիշերն եմ այցելել գործուղումից, երևի այսօրվա ընթացքում կայցելեմ»։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ հենց այդ օրն էլ նա այցելել է զինծառայողներին։

Հետևեք մեզ Telegram-ում։