Հասարակություն

Հրդեհից տուժած կապիտանը դեռևս չի հարցաքննվել

«Կապիտանի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս հրդեհի գործով քննչական գործողություններ իրականացնել». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ մամուլի քարտուր Գոռ Աբրահամյանից։ Ըստ նրա՝ սպան դեռևս չի հարցաքննվել։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, դեռևս չպարզված հանգամանքերում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել էր 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

Պաշտոնական վարկածով նրան է մեղսագրվում զորամասի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։