«Զորանոցի հրդեհից տուժած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այսպիսով, զորանոցի հրդեհից տուժած երեք զինծառայողներն էլ գտնվում են հիվանդասենյակում». տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել էր 15 զինծառայող, 3-ը տեղափոխվել էին հիվանդանոց։
Հայկ Մագոյան