Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Տիգրան Արզաքանցյանը Փարիզ-Երևան 1060 չվերթով ժամանելով Հայաստան՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել, ապա հնչեցրել սպանության սպառնալիքներ։ Այս մասին հայտնել էր Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալյա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։

Radar Armenia-ին ՔԿ-ից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները։ 

Հետևեք մեզ Telegram-ում։