Այսօր՝ հունվարի 30-ին, 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից եկել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ շրջափակման մեջ թողնելով 120 հազար արցախահայերին։
Հայկ Մագոյան