Հասարակություն

Աշտարակում դեկտեմբերին տեղի ունեցած գողությունը բացահայտվել է

Աշտարակում դեկտեմբերին տեղի ունեցած գողությունը բացահայտվել է

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ ունեին, որ անցած տարվա դեկտեմբերի 5-ին գողություն էր կատարվել Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի նոր կառուցվող շենքի նկուղում: Ոստիկանները կարճ ժամանակում կարողացան բացահայտել գողությունը: Հունվարի 14-ին Շահազիզի փողոցում նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 36-ամյա մի տղամարդու:

Նա բաժնում հայտնեց, որ նկուղից ինքն էր գողացել շինարարներից մեկի բաճկոնը, որի գրպանում բջջային հեռախոս կար: Բաճկոնը հայտնաբերվել է։ Նախնական տվյալներով՝ հեռախոսը վաճառել է։

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական