Հասարակություն

Գրիպի իրավիճակի կայունացում ենք նկատում. Ավանեսյան

Գրիպի իրավիճակի որոշակի կայունացում նկատում ենք. հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Նա հույս է հայտնել, որ իրավիճակն այդպես էլ կշարունակվի։ Ըստ նախարարի՝ շրջանառվող շտամերից հիմնականը H1N1-ը և H3 տեսակներն են. «Եվրոպական արտադրության մեր պատվաստանյութերն այս շտամերի դեմ են ուղղված և այս շտամերն են, որ կյանքին վտանգ կարող են սպառնալ, շատ ծանր ընթացք են ունենում»։

Ավանեսյանը վստահեցրել է, որ մարզերին պատվաստանյութեր բաշխվել են հավասար չափով. «Որևէ տեղ խմբաքանակի խնդիր չկա»։ 

Ավանեսյանի խոսքով՝ դպրոցների վերաբացելուց հետո վարակի որոշակի ակտիվացում է եղել, բայց դպրոցներում ձեռնարկված ֆիլտրի գործիչները բավական լավ աշխատում են, և ամեն օր աշակերտները ջերմաչափվում են:

Հետևեք մեզ Telegram-ում։