Հասարակություն

«ԵՄ դիտորդների տեխնիկական խմբի հետ ենք հանդիպում ունեցել Վայոց Ձորում». մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրամիության դիտորդները Գեղարքունիքի մարզում սահմանի երկայնքով պարեկային ծառայություն կիրականացնեն. «Տեխնիկական խմբի հետ ենք հանդիպում ունեցել Վայոց Ձորում, բայց առաքելության իրականացման խմբի հետ դեռ հանդիպում տեղի չի ունեցել»։

Ըստ մարզպետի՝ դեռ հայտնի չէ, թե քանի դիտորդ կտեղակայվի Գեղարքունիքի մարզում․ «Այդ մասով դեռ տվյալները հստակեցված չեն, բայց որ մարզում լինելու են և պարեկային ծառայություն իրականացնելու են, դրա մասին տեղյակ ենք։ Սահմանի երկայնքով իրենք պարեկային ծառայություն են իրականացնելու»։

Հետևեք մեզ Telegram-ում։