Հասարակություն

Համաշխարհային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա. նախարար

«Համաշխարհային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի խնդիր, կա նաև լոգիստիկ շղթաների խնդիր»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում դեղերի դեֆիցիտի մասին ահազանգերին։

Նրա խոսքով, նախարարությունն այս կապակցությամբ մի շարք որոշումներ է կայացրել՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ Հայաստան ներկրել առանց գրանցման պահանջի. «Դա չի նշանակում, որ այս դեղորայքը չի անցնում բոլոր անհրաժեշտ կարգավորվող համակարգերով, և հավաստագրվում է, բայց այս միջոցառումներով փորձում ենք մեղմել իրավիճակը»։

Նախարարը նշեց, թե շաբաթական կտրվածքով մոնիտորինգ է արվում. «Հավաքում ենք բոլոր անհրաժեշտ տվյալները, ամփոփում ենք, և եթե մի տեսակի դեղորայքի քանակի նվազում է նկատվում շուկայում, միջոցներ ենք ձեռնարկում»։

Հետևեք մեզ Telegram-ում։