Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
Հասարակություն
26 Հունվարի, 12:30
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Մինչ այդ նա զբաղեցրել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,- ասաց Մուրադյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը, որովհետև հայրենի մարզին ծառայելը խիստ պատվաբեր է յուրաքանչյուրիս համար: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»,- կառավարության նիստում ասաց նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Հետևեք մեզ Telegram-ում