Հասարակություն

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. առանցքային վկան ցուցմունք է տալիս

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. Սերժ Սարգսյանը , հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։

Այսօր ցուցմունք է տալիս առանցքային վկաներից Սևան Քոչարյանը՝ պատասխանելով դատարանի հարցերին։ Սևան Քոչարյանը, հիշեցնենք, սկբում ընդհանրապես չէր ներկայանում նիստերին լսողական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, իսկ հետո էլ ներկայանում էր լսողական սարքով։ Նա Սերժ Սարգսյանի դեմ հիմնական ցուցմունք տված անձանցից է։

Հետևեք մեզ Telegram-ում։