Հասարակություն

ԱՄՆ-ը հանձնառու է օգնել ՀՀ արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացմանը

Հունվարի 25-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանին` շնորհավորելու նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Այցի ընթացքում նրանք ընդգծեցին ոստիկանական բարեփոխումների մասով շարունակական առաջընթացի կարևորությունը, մասնավորապես` աջակցությունը նոր Պարեկային ոստիկանությանը, ինչպես նաև Հայաստանի փրկարարական ծառայությունների ամրապնդումը։

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում։