44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:
Նշենք, որ ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև հունվարի 20-ին՝ բողոքելով, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են։