Հասարակություն

Զորամասում բռնկված հրդեհի դեպքով ձերբակալված կա. ՔԿ

Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը ձերբակալվել է. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահմայանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել էր 15 զինծառայող։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։