Հասարակություն

Զինծառայողները դեռ պետք է ամբողջ ծավալով բուժօգնություն ստանան. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած երեք զինծառայողները դեռ պետք է ամբողջ ծավալով բուժօգնություն ստանան։

«Հույս ունենք՝ բոլորը առողջացած տուն կգնան»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ զինվորներից մեկի առողջական վիճակը երկու օր առաջ ծանրացել է, սակայն բժշկական կոնսիլիումի որոշմամբ փոփոխել են նրա բուժման մեթոդը. «Կարիք է եղել հավելյալ մասնագետների խումբ ներգրավել, ներգրավել ենք, և այս պահին ամեն ինչ լավ է, ընթացքը բավարար է»։ Այլ մանրամասներ Ավանեսյանը չհայտնեց. «Կոնկրետ անձանց առողջական վիճակի մասին ես որևէ բան չեմ հրապարակի»։

Հետևեք մեզ Telegram-ում։