Հասարակություն

Ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս կապակցությամբ տեղեկացրել է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհները անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն, մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Երկրում պետք է լինեն ստանդարտներ, և դրանք պետք է գործեն: Մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որ մենք ունենք»։

Հետևեք մեզ Telegram-ում։