Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Լաչինի միջանցքի փակման պատճառով ՀՀ-ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն

Հասարակություն

26 Հունվարի, 14:42

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար հատկացնել 98.5 մլն դրամ: Դրանից 11.5 մլն–ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87 մլն-ը` Սյունիքի մարզպետարանին։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։

Այսօր ընդունված որոշմամբ կառավարությունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023–ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։

Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը